երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եղիսաբեթ Երկրորդը լիովին հրաժարվել է ալկոհոլից

Եղիսաբեթ Երկրորդը լիովին հրաժարվել է ալկոհոլից

Մեծ Բրիտանիայի 95-ամյա թագուհի Եղիսաբեթ II-ը բժիշկների խորհրդով որոշել է լիովին հրաժարվել ալկոհոլից։ Այս մասին գրում է The Daily Telegraph-ը։

Հրապարակման մեջ նշվում է, որ միապետը մտադիր է լավագույն վիճակում դիմավորել գահին գտնվելու պլատինե հոբելյանը՝ 70-ամյակը, որը կկայանա հաջորդ տարի ամռանը։

Բրիտանական տաբլոիդները նշում են, որ նախկինում թագուհին սովոր էր ճաշից առաջ կամ երեկոյան մեկ բաժակ չոր մարտինի խմել։

Նշվում է, որ բժիշկների խորհուրդները կապ չունեն որևէ հիվանդության հետ, այլ արվել են նախազգուշական նպատակներով։

Թագուհին անձամբ է որոշել հրաժարվել ոգելիչ խմիչքներից, սակայն նա երբեք շատ չի խմել։

  • Կիսվել: