հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եղիսաբեթ Երկրորդը դատական հայց է ներկայացնում արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դեմ

Եղիսաբեթ Երկրորդը դատական հայց է ներկայացնում արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դեմ

95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը փաստաբանների է վարձել, որոնք նրան կօգնեն միջոցներ ձեռք առնել արքայական ընտանիքի դեմ Հարիի եւ Մեգան Մարքլի բազմակի հարձակումների առնչությամբ։ Թագուհին հույս ունի, որ հարազատները կտմափոխվեն եւ կդադարեցնեն կոնֆլիկտը։

«Սահման կա, թե որքան նրանք կհանդուրժեն։ Թագուհուն ու նրա ընտանիքն հարձակումներն արդեն հերիք են։ Նրանք փաստաբանների են դիմել։ Հարին եւ Մեգանը կհասկանան, որ կրկնակի հարձակումներն անթույլատրելի են։ Արդեն բոլորը հասկանում են, որ բավական է»,- հայտնել The Sun-ի աղբյուրը։

Եղիսաբեթ Երկրորդի իրավաբանական թիմը նաեւ ծրագրում է նախազգուշացում ուղարկել «Penguin Random House» ընկերությանը, որը պատրաստվում է հրատարակել արքայազն Հարիի հուշագրությունները։

  • Կիսվել: