Էդողանը կոչ է անում տնտեսական սահմանափակումներ կիրառել Իսրայելի դեմ
Իսրայելը կշարունակի իր գործողությունները տարածաշրջանում, ուստի անհրաժեշտ է տնտեսական սահմանափակումներ կիրառել այդ երկրի դեմ։ Այս մասին Դոհայում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ այդ հնարավորությունն ունեն Արաբական երկրների լիգան և Իսլամական համագործակցության կազմակերպությունը։
«Մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը՝ Իսրայելի դեմ պատժամիջոցները խստացնելու համար։ Մենք պետք է օգտագործենք միջազգային իրավական մեխանիզմներ՝ Իսրայելի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար։ Իսրայելն առաջիկայում կանգ չի առնի առանց վճռական արձագանքի և պատժամիջոցների, այլ միայն կարագացնի իր օկուպացիայի և անկայունացման քաղաքականությունը։ Հարկավոր է հիմա ընդլայնել մեր համագործակցությունը՝ հաջորդ 10 տարիներին հաղթանակ տանելու համար»,-նշել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Իսրայելի՝ Դոհային հարվածներ հասցնելու հետևանքով սպանվել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության ևս երեք անդամ։Կատարը դատապարտել էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել էր միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։


