չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ECOWAS-ի ներխուժումը Նիգերում ոչ ոքի օգուտ չի բերի․ Լավրով

ECOWAS-ի ներխուժումը Նիգերում ոչ ոքի օգուտ չի բերի․ Լավրով

Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) ուժերի ռազմական ներխուժումը Նիգերում ոչ ոքի օգուտ չի բերի և կործանարար կլինի հազարավոր մարդկանց համար։ Այս մասին Յոհանեսբուրգում ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է Ъ-ն։

Նշվում է, որ ըստ Լավրովի՝ ռազմական միջամտությունը կործանարար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է 2011 թվականին Լիբիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը։

՛՛Աֆրիկայում Սահարա-Սահել գոտին տուժում է ահաբեկչությունից 2011 թվականից, երբ ՆԱՏՕ-ն ավերեց Լիբիան, ոչնչացրեց լիբիական պետությունը՝ աջակցելով ահաբեկիչներին, որոնց նրանք հրահրել էին Մուամար Քադաֆիի դեմ։ Եվ հետո, երբ Լիբիան դադարեց գոյություն ունենալ, երբ այն դարձավ սև խոռոչ, անցուղի, միլիոնավոր անօրինական միգրանտներ շտապեցին նրա միջով դեպի հյուսիս, իսկ հարավ՝ հենց այն ավազակները, որոնց Արևմուտքն օգտագործեց Քադաֆիի ռեժիմը տապալելու համար՛՛-ասել է նա՝ հավելելով, որ աֆրիկյան երկրների հասարակության մի մասը դժգոհ է Արևմուտքի հետ հարաբերություններից։

 

  • Կիսվել: