ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՏՄ-ն և Իրանը պատրաստում են ապրանքների ցանկ՝ ապագա ԱԱԳ-ի շրջանակում առանց մաքսերի առևտրի համար

ԵԱՏՄ-ն և Իրանը պատրաստում են ապրանքների ցանկ՝ ապագա ԱԱԳ-ի շրջանակում առանց մաքսերի առևտրի համար

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսել է Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումից հետո առանց մաքսերի ռեժիմի համար ապրանքների ցանկի քննարկումները, գրում է parstoday.com-ը:

Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը՝ մարտի 14-ից 16-ը Թեհրանում կայացած ազատ առեւտրի շուրջ բանակցությունների արդյունքներով։

«Ազատ առեւտրի մասին համաձայնագրի կարգավորիչ մասի նախապատրաստման աշխատանքների մեծ մասն ավարտված է։ Սկսել ենք քննարկել այն ապրանքների ցուցակը, որոնք հետագայում կվաճառվեն առանց մաքսատուրքի։ Մենք պայմանավորվել ենք մեր իրանցի գործընկերների հետ շարունակել աշխատանքը համաձայնագրի պատրաստման ուղղությամբ դինամիկ ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԵՏՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ազատ առեւտրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի վերջին Մոսկվայում։ Ցեցինովսկու խոսքով՝ Թեհրան այցի մեկ այլ կարեւոր արդյունք է ԵԱՏՄ-ի եւ Իսլամական Հանրապետության միջեւ լիաֆորմատ ազատ առեւտրի ռեժիմի անխափան անցմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրի կիրառման ժամկետի երկարաձգման մասին արձանագրության ստորագրումը։

ԵՏՀ-ի տվյալներով՝ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2021թ․ կազմել է 5 միլիարդ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 73,5 տոկոսով։ Միաժամանակ, ԵԱՏՄ երկրների արտահանումն աճել է 2,1 անգամ՝ 1,65 միլիարդ դոլարից հասնելով 3,42 միլիարդ դոլարի, իսկ ներմուծումն աճել է 28,8 տոկոսով՝ 1,25 միլիարդ դոլարից հասնելով 1,61 միլիարդ դոլարի։

  • Կիսվել: