ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտուրը կազմում է հինգ միլիարդ 643 միլիոն դոլար. ԻԻՀ մաքսատան խոսնակ

ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտուրը կազմում է հինգ միլիարդ 643 միլիոն դոլար. ԻԻՀ մաքսատան խոսնակ

Իրանի մաքսատան խոսնակը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտրի արժեքը կազմում է 5 միլիարդ 643 միլիոն դոլար, գրում է parstoday.com-ը:

Իրանի մաքսատան խոսնակ Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆին շաբաթ օրն ասել է.«Անցած տարի Իրանի և Եվրասիական տնտեսական-մաքսային միության անդամների միջև փոխանակվել է ավելի քան 13 միլիոն 127 հազար տոննա ապրանք՝ 5 միլիարդ 643 միլիոն դոլար արժողությամբ, քաշի 51 տոկոս և արժեքի 66 տոկոս աճով»:

Իրանի մաքսատան խոսնակը հավելել է.«Ռուսաստանը 583 միլիոն 658 հազար 306 դոլար արժողությամբ՝ 1 միլիոն 141 հազար 935 տոննա ապրանք գնելով և ութ տոկոս քաշի և 15 տոկոս արժեքի աճով գլխավորում է դեպի ԵԱՏՄ շուկա Իրանի արտահանման ուղղությունները»:

Եվրասիական տնտեսական միությունը բաղկացած է հինգ երկրներից՝ Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան և Բելառուս, և ստորագրված համաձայնագրի շրջանակներում այս երկրներ արտահանվող իրանական 502 անուն ապրանքներ ունեն արտոնյալ մաքսատուրքեր։

 

  • Կիսվել: