ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները կհանդիպեն «Զարյադյե» համերգասրահում եւ կճաշեն Կրեմլում․ Պեսկով
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները չորեքշաբթի ելույթ կունենան Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում, որից հետո կշարունակեն շփումները ոչ պաշտոնական ճաշի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ համաժողովի լիագումար նիստը տեղի կունենա Մոսկվայի «Զարյադյե» համերգասրահում։
Չորեքշաբթի նիստի շրջանակներում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պեսկովը նաեւ հայտնել է, որ մայիսի 25-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները լիաֆորմատ նիստ կանցկացնեն, աշխատանքը կընթանա ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված ձեւաչափով, նախատեսվում է ամփոփիչ փաստաթղթերի ստորագրում։