երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածում են ՆԱՏՕ-ի և ԵՄ կցորդի. Լավրով

ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածում են ՆԱՏՕ-ի և ԵՄ կցորդի. Լավրով

Արևմուտքը սպանում է ԵԱՀԿ-ն: Այս մասին այսօր ԵԱՀԿ-ի՝ Սկոպյեում ընթացող գագաթնաժողովի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

՛՛ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածում են ՆԱՏՕ-ի և ԵՄ կցորդի՛՛,-նշել է նա՝ հավելելով, թե կազմակերպությունն ՛՛անդունդի եզրին է՛՛։

Դրա ամենավառ վկայություններից մեկը, ըստ Լավրովի, Մերձդնեստրում տիրող կացությունն է, որտեղ ՛՛նպատակաուղղված կերպով սպանում են 5+2 ձևաչափը՝ այն վերջինը, ինչ մնացել է Մերձդնեստրի հակամարտության լուծմանն ուղղված համատեղ ջանքերից՛՛։

Բացի այդ՝ Լավրովը նաև ասել է. ՛՛Մոլդովային Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմի հաջորդ զոհի դերն է վերապահված՛՛:

  • Կիսվել: