ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը կժամանի Բաքու. Գուլիև
Նոյեմբերի 12-ից 14-ն Ադրբեջան պաշտոնական այցով կժամանեն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման, վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենը և գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան։ Այս մասին APA-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։
Նա նշել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն Ադրբեջանի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցությանը և տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր։