Ձևավորվող բազմաբևեռ աշխարհում չպետք է լինեն պարտվող երկրներ և ժողովուրդներ. Պուտին
Հին աշխարհակարգը վերացել է, պայքար է նորի համար: Այս մասին այսօր Վալդայ քննարկումների ակումբում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, ասել է. «Ձևավորվող բազմաբևեռ աշխարհում չպետք է լինեն պարտվող երկրներ և ժողովուրդներ, ոչ ոք չպետք է իրեն անբարենպաստ պայմաններում զգա։
Մենաշնորհը վնասակար բան է՝ նույնիսկ հենց մոնոպոլիստների համար: Արևմուտքի քաղաքականությունն ուղղված է ոչ թե արարելուն, այլ պահպանելուն։ Պահպանման խաղը միշտ տանում է դեպի պարտություն»: