երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ձեր նավերը մեզ չեն վախեցնում, մենք ամբողջական ծրագիր ունենք Վաշինգտոնի սխալի դեպքում դրանց ոչնչացման համար. «Հեզբոլլահի» առաջնորդը՝ ԱՄՆ-ին

Ձեր նավերը մեզ չեն վախեցնում, մենք ամբողջական ծրագիր ունենք Վաշինգտոնի սխալի դեպքում դրանց ոչնչացման համար. «Հեզբոլլահի» առաջնորդը՝ ԱՄՆ-ին

՛՛Ալ-Աքսայի փոթորիկ՛՛ գործողության մեկնարկից ի վեր մեզ սպառնացել են, որ ամերիկյան նավատորմերը և կործանիչները հարվածներ կհասցնեն մեզ, եթե ՛՛Հեզբոլլահը՛՛ մասնակցի պատերազմին, սակայն այդ սպառնալիքները մեզ չեն կանգնեցնում, հայտարարել է ՛՛Հեզբոլլահ՛՛-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան, տեղեկացնում է IRNA-ն։

՛՛Ձեր նավերը մեզ չեն վախեցնում։ Մենք ամբողջական ծրագիր ունենք Վաշինգտոնի սխալի դեպքում դրանց ոչնչացման համար՛՛-ասել է նա:

Նասրալլայի խոսքով՝ ԱՄՆ-ն կարող է կանգնեցնել ագրեսիան Գազայում, քանի որ հենց նրանք են կառավարում այն։

՛՛Ով ցանկանում է կանխել տարածաշրջանային պատերազմը, պետք է շտապ դադարեցնի ագրեսիան Գազայում՛՛,-նշել է ՛՛Հեզբոլլահի՛՛ առաջնորդը:

  • Կիսվել: