շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դուբայում կբացվի աշխարհի ամենաբարձր հյուրանոցը

Դուբայում կբացվի աշխարհի ամենաբարձր հյուրանոցը

Դուբայում ցանկանում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը. 2018-ին քաղաքում բացվել էր աշխարհի՝ այդ ժամանակվա ամենաբարձր հյուրանոցը (356 մետր), որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, սակայն այն շուտով կզրկվի ամեբանձրը լինելու տիտողոսից, քանի որ 75 հարկանի աշտարակին գերազանցելու է գալիս մեկ այլ շքեղ, ապակեպատ շինություն, որը դեռ կառուցման փուլում է, տեղեկացնում է CNN-y:

Հյուրանոցը ստացել է Ciel Tower անվանումը, դրա բարձրությունը կկազմի 360.4 մետր:
Այն կունենա 1209 շքեղ համարներ և բնակելի տարածքներ, որոնք տեղակայված կլինեն 82 հարկերում:

Նշվում է, որ հյուրանոցը համալրված կլինի ապակյա դիտահարթակով, որտեղից 360 աստիճանի տեսարան կբացվի դեպի քաղաք: Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել նաև տանիքին գտնվող լողավազանից և ռեստորաններից:

Ինչպես հաղորդվում է՝ հյուրանոցը նախատեսվում է բացել 2022-2023 թթ.:

 

  • Կիսվել: