երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը ՌԴ-ի կողմից անընդունելի որոշում է. Էրդողան

Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը ՌԴ-ի կողմից անընդունելի որոշում է. Էրդողան

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ճանաչումը Ռուսաստանի կողմից անընդունելի որոշում է։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է CNN Turk-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջին իրադարձությունների վերաբերյալ մեր ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, որ Ռուսաստանի որոշումը այսպես կոչված ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին հակասում է Մինսկի համաձայնագրերին: Ընդգծվել է, որ այդ որոշումը Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է՛՛:

Էրդողանը հավելել է, որ Սնկարան կողմերին կոչ է անում ողջախոհություն պահպանել:

Թուրքիայի նախագահը նաև Ուկրաինայի, Գերմանիայի և Թուրքիայի մասնակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելուԿիևի առաջարկը համարել է ՛՛դրական մոտեցում՛՛շ

Նա նշել է, որ  Թուրքիան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նախաձեռնած՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին կմասնակցի բոլոր մասնակիցների համաձայնության պարագայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումը:

  • Կիսվել: