հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դոնբասից ավելի քան 402 հազար փախստականներ են հատել Ռուսաստանի հետ սահմանը

Դոնբասից ավելի քան 402 հազար փախստականներ են հատել Ռուսաստանի հետ սահմանը

Դոնբասից ավելի քան 402 հազար փախստականներ, որոնցից 84 հազարից ավելին երեխաներ են, արդեն հատել են Ռուսաստանի հետ սահմանը:

 Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալուծյանը հաղորդել են արտակարգ ծառայություններում:
 
«ՌԴ-ի սահմանն արդեն հատել Է 402 հազար 378 մարդ, այդ թվում՝ 84 հազար 376 երեխա»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նա ճշտել Է, որ նրանց թվում կան 126,7 հազար ռուսաստանցիներ, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների 228 հազար բնակիչներ: Դոնբասի հանրապետություններից քաղաքացիական բնակչության ընդգրկուն տարհանումն սկսվել Է փետրվարի կեսերին իրադրության սրման ֆոնին: Այնուհետեւ Ռուսաստանը ճանաչել Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը, իսկ փետրվարի 24-ի առավոտյան հատուկ ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայի ապառազմականացման ուղղությամբ:
 
Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: