շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դոնալդ Թրամփի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև կայացած գործարքից հետո ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը

Դոնալդ Թրամփի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև կայացած գործարքից հետո ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի նկատմամբ մաքսատուրքերը

ԵՄ-ն սառեցրել է ԱՄՆ-ի դեմ պատասխան առևտրային մաքսատուրքերը Թրամփ-Ֆոն դեր Լեյեն համաձայնությունից հետո, բայց միշտ կարող է դրանք վերստին ակտիվացնել։ Այս մասին հայտարարել է հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովը ձեռնարկել է անհրաժեշտ իրավական միջոցառումներ։ Մասնավորապես՝ նախատեսվում էր լրացուցիչ վճարներ մտցնել ամերիկյան ապրանքների վրա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիարդ եվրո, այդ թվում՝ սոյայի, ինքնաթիռների և մեքենաների համար։

«Մենք սառեցնում ենք մաքսատուրքերը, բայց միշտ կարող ենք դրանք կրկին ակտիվացնել», - նշել է ԵՄ պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ:

Աղբյուրը հայտնում է նաև, որ Բրյուսելն առևտրային գործարքի շրջանակում նաև 750 միլիարդ դոլարի էներգակիրներ կգնի Միացյալ Նահանգներից. ճեպազրույցի ժամանակ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դա հաստատել է:

Եվրահանձնաժողովի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Մենք ռուսական գազն ու նավթը կփոխարինենք ԱՄՆ-ից հեղուկ բնական գազի, նավթի և միջուկային վառելիքի զգալի գնումներով»:

  • Կիսվել: