երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Դիղոմիի դաշտային հոսպիտալն ընդունում է կորոնավիրուսով վարակված պացիենտների

Դիղոմիի դաշտային հոսպիտալն ընդունում է կորոնավիրուսով վարակված պացիենտների

Թբիլիսիի Դիղոմի թաղամասում բացված դաշտային հոսպիտալը սկսել է ընդունել կորոնավիրուսով հիվանդ պացիենտների։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: 

«Երեկ երեկոյան անհրաժեշտություն է առաջացել և սկսվել է դաշտային հոսպիտալի գործարկումը: Այնտեղ տեղակայված է 9 պացիենտ, նրանց վիճակը միջին ծանրության է, այսօրվանից հոսպիտալն արդեն կգործի ամբողջ ծանրաբեռնվածությամբ»,- ասել է նա:

Փոխնախարարն ընդգծել է, որ դաշտային հոսպիտալը նախատեսված է պացիենտների ժամանակավոր տեղակայման համար: Նրա խոսքով՝ այստեղ ընդունվելուց երկու-երեք օր անց պացիենտներին պետք է տեղափոխեն covid-հյուրանոց կամ հիվանդանոց: Կարևորն, ըստ Գաբունիայի, պացիենտների վիճակի ճիշտ ժամանակին կայունացումն է, հետո նրանց վերահասցեավորումը:

  • Կիսվել: