չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Diamond Princess» զբոսանավում  երկրորդ ռուսաստանցին է վարակվել կորոնավիրուսով

«Diamond Princess» զբոսանավում երկրորդ ռուսաստանցին է վարակվել կորոնավիրուսով

Ճապոնիայում «Diamond Princess» զբոսանավի ուղևորներից մեկը՝ Ռուսաստանի քաղաքացի, վարակվել է նոր COVID-19 կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է Ճապոնիայում ՌԴ դեսպանատունը, գրում է Ria Novosti-ին։

Նշվում է, որ տղամարդը գտնվում է մասնագիտացված բժշկական հաստատությունում: Ըստ դեսպանատան, հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների, տղամարդն իրեն նորմալ է զգում: Նշվում է, որ նրա կինն էլ գտնվում է մեկ այլ հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ ճապոնական Յոկոհամա նավահանգստի մերձակա ջրերում գտնվող «Diamond Princess» ճամփորդական նավի ուղևորներն ու անձնակազմի անդամները, որոնք կորոնավիրուսի պատճառով կարանտինացված են, կկարողանան ափ դուրս գալ փետրվարի 19-ին։ 

Զբոսաշրջային նավում գտնվում է մոտ երեք հազար մարդ. բոլորից նմուշներ են վերցրել հետազոտության համար, դրանք այժմ վերամշակվում են:

Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 520 դեպք: Վարակվածներից 454-ը՝  398 ուղևոր և անձնակազմի 56 անդամ, գտնվում են «Diamond Princess» նավում։

 

  • Կիսվել: