կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դեր Զորում ամերիկյան ռազմաբազան չի հրթիռակոծվել. Պենտագոնը հերքում է

Դեր Զորում ամերիկյան ռազմաբազան չի հրթիռակոծվել. Պենտագոնը հերքում է

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հերքել է սիրիական Դեր Զոր նահանգի գազահանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման մասին լուրերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ուեյն Մարոտտոն:

Նա նշել է, հրթիռն ընկել է ամերիկյան ուժերից հարյուրավոր մետրեր հեռու, և ոչ ոք չի տուժել, որևէ վնաս ևս չի հասցվել:

Այսօր ավելի վաղ հաղորդել էինք, որ ՛՛Ալ-Մայադին՛՛ հեռուստաալիք հայտնել էր, թե հրթիռ է արձակվել գազահանքավայրի ուղղությամբ: 

 

  • Կիսվել: