երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ

Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները չեն համընկնում հանրապետության ղեկավարության գործողությունների հետ, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Մենք լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության և Երևանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու մտադրության մասին։ Սակայն, ցավոք, մենք չենք տեսնում այս խոսքերին համընկնող Հայաստանի ղեկավարության գործողություններն ու քայլերը, որը հստակորեն արտահայտել է ԵՄ-ին միանալու իր ցանկության մասին», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակը։

  • Կիսվել: