հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դելիի արվարձանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 26 քաղաքացի

Դելիի արվարձանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 26 քաղաքացի

Առնվազն 26 մարդ է զոհվել Հնդկաստանում Դելիի արևմտյան արվարձանում չորս հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը:
 

Հրապարակված կադրերից երևացել է, թե ինչպես են հրշեջները օգնում վերևի հարկերում արգելափակվածներին՝ դուրս գալ: Ոստիկանները կոտրել են շենքի պատուհանները՝ օգնելու փրկվել ներսում գտնվողներին, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: 12 տուժած է տեղափոխվել տեղի հիվանդանոց:

  • Կիսվել: