չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Դատապարտում ենք քաղաքացիական անձանց հասցված հարվածը. ՄԱԿ-ը` Մոսկվայի վրա հարձակման մասին

Դատապարտում ենք քաղաքացիական անձանց հասցված հարվածը. ՄԱԿ-ը` Մոսկվայի վրա հարձակման մասին

ՄԱԿ-ը դատապարտում է քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքներին հասցված հարվածները։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը` պատասխանելով Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումը մեկնաբանելու խնդրանքին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, մենք դատապարտում ենք ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, որտեղ էլ դրանք տեղի ունենան»,-ասել է Դյուժարիկը։
 
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով` մայիսի 30-ի առավոտյան Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում է իրականացրել Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ: Գործի են դրվել ինքնաթիռային տիպի ութ ԱԹՍ–ներ, որոնցից հինգը խոցվել են զենիթահրթիռային համալիրից, երեքը ճնշվել են ՌԷՊ-ի միջոցներով և շեղվել նախատեսված թիրախներից։ Ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցվել։

  • Կիսվել: