երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ում հաշվեքննիչ գործունեության մասին համաձայնագիրը

Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ում հաշվեքննիչ գործունեության մասին համաձայնագիրը

Ռուս սենատորները չորեքշաբթի օրվա նիստում հավանություն են տվել ԵԱՏՄ-ի շրջանակում հաշվեքննիչ գործունեության իրականացման համաձայնագրի վավերացման մասին օրենքին։

Համաձայնագիրը սահմանում է հաշվեքննիչներին ներկայացվող պահանջները, նախատեսվում են դրույթներ հաշվեքննիչ կազմակերպությունների եւ հաշվեքննիչների  ռեեստրի (վարվում է ռուսերեն եւ ԵԱՏՄ անդամ պետությունների պետական լեզուներով), հաշվեքննիչ գործունեության չափորոշիչների մասին, նշվել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացությունում։

«Համաձայնագիրը սահմանել է, որ հաշվեքննիչ կազմակերպությունը, անհատ հաշվեքննիչը, հաշվեքննիչը պատասխանատվություն են կրում ԵԱՏՄ անդամ պետությունների հաշվեքննիչ գործունեության մասին օրենսդրության պահանջները խախտելու համար՝ ԵԱՏՄ այն անդամ պետության օրենսդրության համապատասխան, որի տարածքում կատարվել է խախտումը»,- նշել են կոմիտեում։

Ըստ համաձայնագրի պայմանների՝ ԵԱՏՄ անդամ պետությունը կարող է լրացուցիչ պահանջներ սահմանել հաշվեքննիչ գործունեության իրականացման համար։

Եվրասիական տնտեսական միության շրջանակում հաշվեքննիչ գործունեության իրականացման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2022թ. ապրիլի 19-ին Մոսկվայում՝ ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվեքննիչ գործունեության կարգավորման միասնական մոտեցումների ձեւավորման նպատակով։

  • Կիսվել: