շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեւանը դրական է գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման աշխատանքները․ Փաշինյան

Երեւանը դրական է գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման աշխատանքները․ Փաշինյան

Երեւանը դրական է գնահատում ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման աշխատանքները, Հայաստանի շուկա մուտք գործելու խոչընդոտներ չկան։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, այս տարի մասնակից երկրներն առաջին անգամ նշել են ԵԱՏՄ օրը, որը համընկնում է 2014 թվականի մայիսի 29-ին միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման իններորդ տարեդարձի հետ. «Ինը տարվա ընթացքում մենք զգալի հաջողությունների ենք հասել։ Այսօր ԵԱՏՄ-ն առանցքային դեր է խաղում տնտեսական կապերի ամրապնդման, միասնական շուկայի հաստատման, առեւտրի խթանման, բիզնեսի եւ ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման գործում, այն հասել զգալի է հաջողությունների, որոնք դրական ազդեցություն են ունեցել մեր քաղաքացիների կյանքի վրա»։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ միությունը կշարունակի շարժվել իր ստեղծման ընթացքում դրված նպատակին հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը ինտեգրման հիմնարար սկզբունքներից է եւ բնորոշում է ինտեգրացիոն միութան ստեղծման եւ գործունեությունը իմաստը:

Վարչապետը նաեւ նշել է օրենսդրական դաշտի հետեւողական կատարելագործումը այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են գիտական աստիճանների եւ կոչումների, վարորդական վկայականների, էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթերի ճանաչումը, որը կարեւոր գործոն է չորս ազատությունների նպատակների գործնական իրականացման հարցում։

«Կարեւոր է ստորագրել գիտական կոչումների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր, որը թույլ կտա այն ունեցողներին մասնագիտական ​​գործունեություն ծավալել աշխատանքային միգրացիայի շրջանակներում։ Հայաստանն աջակցում եւ պահանջված է համարում միության ներքին շուկայի գործունեության ապահովմանն ուղղված միջնորդական ընթացակարգերի ներդրումն ու զարգացումը»։

  • Կիսվել: