Դաշինքի երկրները պետք է ՀՆԱ-ի 2%-ից ավելին ծախսեն պաշտպանության վրա․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի անդամ երկրները պաշտպանության վրա պետք է ծախսեն ՀՆԱ-ի 2%-ից ավելին։ Այս մասին Բրյուսելում ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Լավ է, որ հասել ենք ՀՆԱ-ի 2%-ին, բայց դա ակնհայտորեն բավարար չէ, մենք պետք է համոզվենք, որ ավելի շատ ենք ծախսում»,- ասել է նա:
Ավելի վաղ, ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրները 2021 թվականից 30%-ով ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը՝ հասնելով 326 միլիարդ եվրոյի։ Նրա խոսքով, այժմ ԵՄ երկրները պաշտպանության վրա ծախսում են միջինը ՀՆԱ-ի 1,9%-ը, թեև թվերը տարբեր են՝ ոմանք ծախսում են մոտ 1,5%, իսկ ոմանք, ինչպես Լիտվան, գրեթե 4%: