ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններըհնարավոր է վերականգնվեն

Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերություններըհնարավոր է վերականգնվեն

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չի բացառում Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։

«Ռոսիա 24» հեռուստաընկերությունը տված հարցազրույցում նա ասել է, որ հարևան պետությունների հետ խաղաղ հարաբերություններ ունենալը միանգամայն բնական կլիներ։

«Ձեր հարցն այն է, թե արդյոք «հնարավո՞ր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում», ապա, իհարկե, հնարավոր է»,-մասնավորապես, ասել է նա և հավելել , որ քանի դեռ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին, նման արդյուքնի հասնելն անհնար է։

Ըստ Ասադի՝  երկու ժողովուրդների միջև թշնամանք չկա, իսկ լարվածությունը կապված է քաղաքական շահերով, գրում է «Ռիա Նովոստի»-ն։

Տեղեկացնենք, որ Սիրիայի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2012-ից։

  • Կիսվել: