երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ցույց Թբիլիսիում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ օդային կապի վերականգնման

Ցույց Թբիլիսիում՝ ընդդեմ Ռուսաստանի հետ օդային կապի վերականգնման

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ ուղիղ չվերթների վերականգնման և Ռուսաստանի հետ մերձեցման, տեղեկացնում է ekhokavkaza-ն։

Նշվում է, որ ցուցարարները կարծում են, թե ՛՛Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնումը լուրջ վտանգի տակ է դնում երկիրը՛՛: Նրանք վախենում են, որ կարող են մնալ առանց ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի:

Ցուցարարները վանկարկում են՝ ՛՛Ո՛չ Ռուսաստանի կառավարությանը՛՛ և ՛՛Ո՛չ ռուսական թռիչքներին՛՛։

 

  • Կիսվել: