չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 235 միլիոնը

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 235 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ հասել Է 235 միլիոն 389 հազար 736-ի: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 808 հազար 886 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ առավա պես մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 43 միլիոն 852 հազար 255 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 703 հազար 278-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 33 միլիոն 834 հազար 702-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 448 հազար 997 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 478 հազար 546 հիվանդացած, մահացել Է 598 հազար 152 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում կորոնավիրուսի դեմ բաշխվել Է 6 միլիարդ 318 միլիոն 258 հազար 278 չափաբաժին պատվաստանյութ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 618,7, իսկ 1 մլն մարդու հաշվով դեպքերի թիվը՝ 30,299:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2166, Հնդկաստանում՝ 322, Բրազիլիայում՝ 2789 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: