Ես չեմ կորցրել Իրանի հետ բանակցությունների հույսը․ Մելոնի
Ես չեմ կորցրել Իրանի հետ բանակցությունների հույսը, այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մելոնին։
«Ես կարծում եմ, որ ռազմական տարբերակը շոշափելի արդյունքներ չի տվել։ Ես երբեք հիվանդանոցներից գումար չեմ վերցնի տանկեր գնելու համար։ Այն միտքը, որ Իտալիան հիվանդանոցներ է փակում զենք գնելու համար, ծիծաղելի է։
ՆԱՏՕ-ի կողմից նշված տասներկու կարևորագույն հումքից առնվազն վեցը վերահսկվում են մեկ երկրի կողմից։ Մենք պետք է համոզված լինենք, որ մեր ներդրած ռեսուրսները ուղղվում են այն բաներին, որոնք մենք լիովին վերահսկում ենք, և որոնց նկատմամբ պահպանում ենք ինքնիշխանությունը»,-նշել է նա։



