Թուրքիան, Բուլղարիան և Ռումինիան ընդլայնում են համագործակցությունը Սև ծովի անվտանգության ուղղությամբ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Դիմիտար Ստոյանովի և Ռումինիայի պաշտպանության նախարար Ռադու-Դինել Միրուցայի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։
Հանդիպումը կայացել է Անկարայի նախագահական համալիրում՝ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Բանակցությունների ավարտին երեք երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Սև ծովում ականազերծման համատեղ օպերատիվ խմբի (MCM Black Sea) ստեղծման վերաբերյալ։



