«Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին
«Green Rock» բարեգործական հիմնադրամը և ջութակահար Կարեն Շահգալդյանը հայտարարեցին Դիլիջանում մշակութային գործունեության մեկնարկի մասին։
«Green Rock» բարեգործական հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան և դասական երաժշտության զարգացման հիմնադրամի տնօրեն ջութակահար Կարեն Շահգալդյանը ստորագրեցին Դիլիջանում համատեղ մշակութային գործունեություն սկսելու մտադրության մասին հուշագիր։
Եկատերինա Բրեդիխինա. «Մեր հիմնադրամը Դիլիջանում ակտիվորեն զարգացնում է սոցիալական և կրթական գործունեություն տարբեր ոլորտներում, և մենք վաղուց փնտրում ենք մշակութային ոլորտում զարգանալու հնարավորություններ։ Մեր կարծիքով, զբոսաշրջության ներդաշնակ զարգացմանը չնայած, Դիլիջանում իսկապես պակասում են մշակութային միջոցառումները։ Եվ մենք շատ ուրախ ենք, շնորհիվ Կարեն Շահգալդյանի հետ մեր համաձայնության, վերջապես հնարավորություն ունենալ աշխատելու այս ոլորտում։ Հաջորդ տարի նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք զբոսաշրջիկներին հնարավորություն կտան այցելել Դիլիջան մի քանի օրով, այլ ոչ թե պարզապես կարճատև մնալով։
Կարեն Շահգալդյան. «Ես ուրախ եմ այս գործընկերության մեկնարկի համար և վստահ եմ, որ Դիլիջանի նկատմամբ մեր ընդհանուր սերը կօգնի մեզ լիարժեքորեն իրականացնել բոլոր նախագծերը։ Ինձ համար շատ կարևոր է, որ «Green Rock» հիմնադրամը նվիրված է քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը և պատրաստ է աջակցել կոնկրետ քայլերի։ Ես նաև ուրախ եմ, որ հիմնադրամը ոգևորությամբ ընդունեց և հաստատեց իմ առաջարկած բոլոր նախագծերը, դա հնարավորություն է տալիս անմիջապես անցնել ծրագրերի իրականացմանը։
Այս համատեղ նախագծերից առաջինը տեղի կունենա հուլիսի 15-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցությամբ, Դիլիջանի կոմպոզիտորների տան Բեթհովենի անվան համերգասրահում։ Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Լևոն Առաքելյանը կներկայացնեն համերգ՝ նվիրված Արամ Խաչատրյանին և «Հայկական հնգյակի» կոմպոզիտորներին։ Այդ երեկո կբացվի նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպված հայ կոմպոզիտորներին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, որը կնվիրաբերվի Կոմպոզիտորների տանը։ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ավելի մանրամասն խոսեց միջոցառման մասին. «Շատ խորհրդանշական է, որ այս համագործակցության սկիզբը դրվում է Մաեստրոյի տանը։ Խորհրդանշական է նաև այն փաստը, որ առաջին Նախագիծը նվիրված է Արամ Խաչատրյանին և իր հետևորդներին՝ «Հայկական կոմպոզիտորական հնգյակին» ։ Ուրախ եմ, որ այս կարևոր և հրաշալի համագործակցության մեկնարկի անմիջական մասնակիցն եմ լինելու։ Հաջողություններ եմ մաղթում Կարեն Շահգալդյանին և "Green Rock" հիմնադրամին իրենց ապագա բոլոր համատեղ նախագծերում։



