կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չինաստանը Տայվանի շրջանում ինքնաթիռների թռիչքների համար վեց գոտի Է փակել

Չինաստանը Տայվանի շրջանում ինքնաթիռների թռիչքների համար վեց գոտի Է փակել

Պեկինը ավիաընկերությունների համար պաշտոնական նախազգուշացում Է տարածել Տայվանի մերձակայքի օդային տարածքից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ. նախազգուշացման մեջ «վտանգավոր գոտիներ» են նշվել վեց շրջաններ, հայտնի Է դարձել:

Սահմանափակումները մտցվում են տեղական ժամանակով օգոստոսի 4-ի ժամը 12:00-ից մինչեւ օգոստոսի 7-ի 12:00-ն (Երեւանի ժամանակով 08-00): Axion հրատարակությունն այդ որոշումը կապում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Տայվան այցի հետ: Տայվանի ռազմական գերատեսչությունը ՉԺՀ-ին մեղադրել Է «Թայբեյի միջազգային իրավունքը եւ ինքնիշխանությունը խախտելու մեջ», ինչը կապված Է Չինաստանի կողմից հայտարարված մարտական հրաձգություններով զորավարժությունների հետ, որոնք անցկացվելու են Տայվանի շուրջ գտնվող վեց տարբեր շրջաններում: Global Times-ի տվյալներով, Չինաստանի բանակի վարժանքներն արդեն օգոստոսի 2-ին սկսվել են Տայվանի մերձակայքում:

Oգոստոսի 3-ին «Ցզեֆանցզյուն բաո» չինական բանակային թերթի մեկնաբանը գրել Է, որ այն պայմաններում, երբ Փելոսին այցելի Տայվան, Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) մի շարք նպատակաուղղված ռազմական գործողություններ կսկսի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: