հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Չինաստանը պնդում է՝ իրենք նախապես չեն իմացել ուկրաինական հակամարտության մասին, դա ապատեղեկատվություն է

Չինաստանը պնդում է՝ իրենք նախապես չեն իմացել ուկրաինական հակամարտության մասին, դա ապատեղեկատվություն է

Չինաստանը պնդում է՝ իրենք նախապես չեն իմացել ուկրաինական հակամարտության մասին, դա ապատեղեկատվություն է:

՛՛Այդ բոլոր հայտարարությունները նպատակ ունեն մեղքը գցել Չինաստանի վրա եւ ցեխ շպրտել նրա վրա՛՛,-ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վու Կյանը՝ հավելելով, որ ուկրաինական հարցն ունի բարդ պատմական համատեքստ եւ իրատեսական գործոններ։

՛՛Բոլորս էլ հասկանում ենք, թե որ գերտերությունն է ամենից շատ պատասխանատու ներկայիս ճգնաժամի համար։ Չինաստանն օբյեկտիվ եւ անաչառ դիրքորոշում է զբաղեցնում։ Չինաստանը կարծում է, որ ներկայիս ճգնաժամը կարգավորելու համար մենք պետք է հավատարիմ լինենք ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին, հարգենք եւ պաշտպանենք բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է հավատարիմ մնանք անվտանգության անքակտելի սկզբունքին եւ հաշվի առնենք ներգրավված կողմերի օրինական անվտանգության շահերը։ Մենք պետք է վեճերը լուծենք երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով՛՛,-ասել է նա:

Վու Կյանի խոսքով՝ Չինաստանի մոտեցումը խիստ տարբերվում է ԱՄՆ-ի մոտեցումից, որը ստեղծել է այս ճգնաժամը։ ՛՛Հուսով ենք, որ բոլոր կողմերը կարող են բաց պահել  բանակցությունների դուռը՝ լարվածությունը նվազեցնելու համար՛՛,-հավելել է նա:

  • Կիսվել: