երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Չինաստանը պատասխանատվություն կկրի ռուսական ագրեսիային աջակցելու նպատակով ձեռնարկած ցանկացած գործողության համար. Բլինքեն

Չինաստանը պատասխանատվություն կկրի ռուսական ագրեսիային աջակցելու նպատակով ձեռնարկած ցանկացած գործողության համար. Բլինքեն

Չինաստանը պատասխանատվություն կկրի Ռուսաստանին աջակցող ցանկացած գործողության համար: Այս մասին ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի եւ Սի Ծինփինի հեռախոսազրույցի նախաշեմին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք նախկինի պես կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես նրանց, որոնք անմիջական ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա, օգտագործել իրենց ունեցած լծակները՝ ստիպելու Մոսկվային դադարեցնել այս պատերազմը։ Մենք կարծում ենք, որ Չինաստանը պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը նախագահ Պուտինի վրա եւ պաշտպանել միջազգային կանոններն ու սկզբունքները՛՛:

Բլինքենը հավելել է, որ Չինաստանը, սակայն, հրաժարվում է դատապարտել Ռուսաստանի ագրեսիան, ուստի, նրա խոսքով, վաղը նախագահ Բայդենը կզրուցի նախագահ Ծինփինի հետ եւ հստակ կհասկացնի, որ Չինաստանը պատասխանատվություն կկրի ռուսական ագրեսիային աջակցելու նպատակով ձեռնարկած ցանկացած գործողության համար։

 

  • Կիսվել: