շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Չինաստանը ջանքեր ներդրել է Ուկրաինայում հրադադարի հաստատման ուղղությամբ, բայց խնդրի լուծման բանալին մեր ձեռքում չէ․ ԱԳՆ

Չինաստանը ջանքեր ներդրել է Ուկրաինայում հրադադարի հաստատման ուղղությամբ, բայց խնդրի լուծման բանալին մեր ձեռքում չէ․ ԱԳՆ

Չինաստանը միշտ կողմ է եղել Ուկրաինայում կրակի դադարեցմանը և ջանքեր ներդրել է այդ ուղղությամբ, բայց կարիք չկա գերագնահատել նրա դերը ուկրաինական հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ եվրոպական վարչության տնօրեն Վան Լուտունը։

Դիվանագետի խոսքով՝ հակամարտությունը չի ավարտվի միայն այն պատճառով, որ Չինաստանն կոչ անում՝ դադարեցնել այն։

«Անկեղծ ասած, այն կարծիքին չեմ, որ Չինաստանի դերն արժե գերագնահատել, որովհետև ռազմական գործողությունների որոշումն ինքնիշխան պետություններն են կայացրել։ Դա Ռուսաստանի Դաշնության անկախ որոշումն է եղել, և չի կարող այնպես լինել, որ մենք դիմենք Ռուսաստանին ու ասենք՝ պետք է դադարեցնեք այդ պատերազմը, իսկ նրանք էլ դադարեցնեն այն։ Այդպես չի լինում»,- դիվանագետի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը։

«Այդ խնդրի լուծման բանալին Չինաստանի ձեռքերում չէ»,- հավելել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնյան։

  • Կիսվել: