հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չինաստանը համակարգային մարտահրավեր է նետում աշխարհակարգին. Մեծ Բրիտանիայի վարչապետ

Չինաստանը համակարգային մարտահրավեր է նետում աշխարհակարգին. Մեծ Բրիտանիայի վարչապետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Չինաստանը ճանաչել է որպես ամենամեծ սպառնալիքը երկրի տնտեսական շահերի համար։

Այս մասին գրում է NBC News-ը։

Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս Չինաստանի պահվածքը մտահոգություն է առաջացնում: Սունակը հայտարարել է, որ չինական կողմը ոչ միայն ավտորիտար կերպով է գործում երկրի ներսում, այլև իրեն համառ է պահում իր սահմաններից դուրս։

«Չինաստանը իրենից ներկայացնում է ամենամեծ պետական սպառնալիքը մեր տնտեսական շահերի համար, դահաստատ է։ Այն նաև համակարգային մարտահրավեր է նետում աշխարհակարգին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

  • Կիսվել: