շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Չինաստանը դադարեցնում է շփումները Չեխիայի նախագահի հետ

Չինաստանը դադարեցնում է շփումները Չեխիայի նախագահի հետ

Չինաստանի իշխանությունները որոշել են դադարեցնել շփումները Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ՝ 14-րդ Դալայ Լամայի հետ նրա հանդիպման պատճառով: Այս մասին հայտարարել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

«Պավելի անպարկեշտ և սադրիչ գործողություններին ի պատասխան՝ Չինաստանը որոշել է դադարեցնել նրա հետ ցանկացած շփում», - ասել է դիվանագետը։

14-րդ Դալայ Լամայի և Չեխիայի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Հնդկաստանի Լադախ քաղաքում։

Չինական կողմը հայտնել է խիստ դժգոհություն և վճռական բողոք։

Նշենք, որ 14-րդ Դալայ Լաման 1959 թվականից ի վեր ապրում է աքսորում: Չինաստանի կառավարությունը նրան համարում է անջատողական, որը պատասխանատու է 1980-ականներին և 2008 թվականին Տիբեթում անկարգություններ հրահրելու համար:

  • Կիսվել: