շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Չինաստանում նվազում է կորոնավիրուսի հետևանքով մահացության մակարդակը

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանացածների շրջանում մահացության մակարդակն աստիճանաբար նվազում է: Եթե համաճարակի սկզբում այն կազմում էր 2.3 տոկոս, ապա այժմ նվազել է՝ հասնելով 2.1 տոկոսի, հայտարարել է երկրի առողջապահական հարցերով պետական հանձնաժողովի բուժական քաղաքականության գծով վարչության փոխղեկավարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմնվելով վիճակագրական տվյալների վրա՝ մահացության մակարդակը ողջ երկրում վարակվածների դեպքում կազմում է 2.1 տոկոս: Մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Հուբեյ նահանգում, որտեղ 414 մարդ է մահացել կամ ընդհանուր մահացածների 97 տոկոսը ողջ երկրի մակարդակով: Նահանգում մահացության մակարդակը կազմում է 3.1 տոկոս»:

Փոխղեկավարի խոսքով՝ Ուհան քաղաքում մահացության դեպքերը 313-ն են կամ երկրի մակարդակով 74 տոկոսը: Այս քաղաքում մահացության մակարդակը 4.9 տոկոս է:  

Ըստ նրա՝ կորոնավիրուսից մահանում են հիմնականում տղամարդիկ՝ դեպքերի 2/3-ը, մահվան ելքով դեպքերի 80 տոկոսի դեպքում մահացողները 60-ն անց մարդիկ են:  

Նշենք, որ 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակն Ուհան քաղաքում բռնկվել է դեկտեմբերի 31-ին: Չինաստանում վարակվածների թիվն արդեն գերազանցել է 20 400-ը, մահացել է 425 մարդ:

  • Կիսվել: