երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Չինաստանում սկսել են կրկնակի վարակվել կորոնավիրուսով

Չինաստանում սկսել են կրկնակի վարակվել կորոնավիրուսով

Չինաստանի Ուհան քաղաքում բժիշկները կորոնավիրուսով կրկնակի վարակման 195 դեպք են արձանագրել, տեղեկացնում է life.ru-ն՝ հղում անելով չինական աղբյուրներին:

Նշվում է, որ այսպիսի տվյալներ է հայտնել է Չինաստանի առողջապահության և հիգիենայի հարցերով պետական կոմիտեն:

South China Morning Post պարբերականի հաղորդմամբ՝ կրկնակի վարակման վտանգը նվազագույնին հասցնելու համար Ուհանի իշխանությունները դեռևս փետրվարի 22-ին պարտադիր հավելյալ 14-օրյա կարանտին են սահմանել բոլոր նրանց համար, ովքեր հիվանդ են եղել և ապաքինվել են:

Նշենք, որ հիվանդության տարածման մասին Չինաստանի իշխանությունները հայտնել են դեկտեմբերի 31-ին: Վերջին տվյալների համաձայն՝ մեկ օրում Չինաստանում կորոնավիրուսից 150 մարդ է մահացել: Այդպիսով, ընդհանուր մահացածների թիվը դարձել է 2592: Նշվում է, որ մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 1846 ապաքինված մարդ: Երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 77 150-ը:

  • Կիսվել: