ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածվելու հետևանքով մահացել է 490 բնակիչ

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածվելու հետևանքով մահացել է 490 բնակիչ

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 25 հազարին, մահացել է 490 բնակիչ։

Այս մասին հայնտում է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։

Իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում բժշիկների հսկողության տակ Է գտնվում ավելի քան 185,5 հազար մարդ։ «Վանի» լրատվական պորտալի տվյալներով ապաքինվել է 846 մարդ;

Երկրի նահանգների մեջ վարակվածների թվով առաջին տեղն զբաղեցնում է Հուբեյը (16,6 հիվանդացած), որտեղ զոհվել է 479 մարդ: Այնուհետեւ գալիս են Չզեցզյանի եւ Գուանդունի նահանգները, որտեղ վիրուսից ոչ ոք չի մահացել եւ կան համապատասխանաբար 829 եւ 813 ախտահարվածներ։

 

  • Կիսվել: