երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1372-ի

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1372-ի

Չինաստանում 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբով վարակվածների թիվը հասել է 1372-ի, հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Երկրի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հիվանդության հետևանով մահացածների թիվը կազմում է 41: Հաղորդվում է, որ հիվանդացության դեպքեր են գրանցվել երկրի ողջ տարածքում՝ բացառությամբ Տիբեթի ինքնավարությունից:

Նշվում է, որ ամենաշատ հիվանդները գրանցվել են Հեբեյ նահանգում, որտեղից էլ տարածվել է անհայտ տեսակի վիրուսը: Այստեղ հիվանդների թիվը կազմում է 729 մարդ:

Կորոնովիրուսով հիվանդներ են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Մալայզիայում, Նեպալում, Հարավային Կորեայում, Սինգապուրում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում:  

Հիշեցնենք, որ հիվանդությամբ վարակվածների թվում նաև երեխաներ կան, ամենակրտսերը՝ երկու տարեկան:

Գործակալության տվյալներով՝ Starbucks սրճարանների ցանցը դադարեցրել է աշխատանքը Հեբեյ նահանգում թոքաբորբի տարածման պատճառով, ինչպես նաև 3 մլն յուան (մոտ $436 000) է հատկացրել տեղի բուժանձնակազմին օգնություն ցուցաբերելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանում բոլոր զբոսաշրջային ընկերությունները ժամանակավոր դադարեցնում են խմբակային տուրերի կազմակերպումը՝ 2019-nCoV կորոնավիրուսի պատճառով:   

Բացի այդ, հունվարի 26-ից Պեկինի իշխանությունները դադարեցնում են տրանսպորտային միջոցների երթևելությունը նահանգների միջև՝ վիրուսի տարածումը կանխելու նպատակով:

  • Կիսվել: