հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների համար կկառուցվի 2 հիվանդանոց

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների համար կկառուցվի 2 հիվանդանոց

Չինական Ուհան քաղաքում կկառուցի  միանգամից երկու հիվանդանոց՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակված հիվանդներին բուժելու համար, գրում է Լենտա-ն՝հղում անելով Չինաստանի «Սինհուա» պետական լրատվական գործակալությանը:

Նշվում է, որ հազար մահճակալով առաջին հիվանդանոցը կառուցելու որոշումն ընդունվել է հունվարի 23-ին: Շինարարությունն արդեն ընթացքի մեջ է: Ակնկալվում է, որ հաստատությունը պատրաստ կլինի օգտագործման համար 2020 թվականի փետրվարի 3-ին:

Նոր կառուցվող հիվանդանոցի համար որպես նմուշ ընտրվել է 2003 թվականին Պեկինուն բացված հիվանդանոցը, որի կառուցումը տևել է 7 օր։

Հաղորդվում է նաև, որ Կորոնավիրուսային թոքաբորբով հիվանդների համար երկրորդ հատուկ հիվանդանոց կառուցելու որոշումն ընդունվել է այսօր առավոտյան: Այն նախատեսված է միաժամանակ 1300 հիվանդի բուժման համար և կկառուցվի ընդամենը կես ամսվա ընթացքում:

  • Կիսվել: