երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չինաստանում խոզի ու կապիկի հիբրիդներ են ծնվել

Չինաստանում խոզի ու կապիկի հիբրիդներ են ծնվել

Չինաստանում ծնվել են խոզի ու կապկի առաջին հիբրիդները։ Չնայած դրանք սատկել են մի քանի օր հետո, սակայն հետազոտողները նշում են, որ իրենց փորձը կարեւոր փուլ է օրգանների աճեցման տեխնոլոգիայի զարգացման համար, հղում անելով Protein & Cell-ին՝ գրում է Գազետա.ռու-ն: 

Նշվում է, որ հետազոտողները ստեղծել են քիմերներ՝ խոզերի սաղմերում ավելացնելով խեցգետնակեր մակակաների սաղմնային ցողունային բջիջներ։ Այդ սաղմերը տեղադրել են խոզերի արգանդում։ Կապկի բջջի 4000 նմուշից «կպել» են միայն 10 սաղմեր, դրանցից էլ ժամանակին ծնվել է միայն երկու խոճկոր, որոնք մեկ շաբաթից սատկել ենլ։ Գիտնականները դա կապում են ոչ թե սաղմի փոփոխության, այլ վատ կատարված ԱՄԲ-ի հետ: Ութ «հսկիչ» խոճկոր սատկել է այդ նույն ժամանակաընթացքում։

  • Կիսվել: