կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Չինաստանում հայտարարվել է արտակարգ իրավիճակների արձագանքման 1-ին՝ ամենաբարձր մակարդակ. պատճառը հայտնի է

Չինաստանում հայտարարվել է արտակարգ իրավիճակների արձագանքման 1-ին՝ ամենաբարձր մակարդակ. պատճառը հայտնի է

Չինաստանի հարավում գտնվող Հայնան կղզի-նահանգում հայտարարվել է արտակարգ իրավիճակների արձագանքման 1-ին՝ ամենաբարձր մակարդակ: Պատճառը մոտեցող «Կաջիկի» թայֆունն է, տեղեկացնում է Սինհուան գործակալությունը։

Նշվում է, որ կղզու հարավում գտնվող Սանյա քաղաքում արտակարգ իրավիճակ է, փոթորիկը պոկում է տների երեսապատումը, կոտրում ծառերի ճյուղերը։

Բացի դրանցի՝ դպրոցներում չեղարկվել են դասերը, չեն գործում նաև տարբեր ձեռնարկություններ: Առևտրի կենտրոնները փակ են, իսկ տեղի բնակիչները խանութներից գնել են ամբողջ լապշան:

Հաղորդվում է նաև, որ վտանգավոր շրջաններից մի քանի տասնյակ հազար մարդ է տարհանվել:
Իշխանությունները խորհուրդ են տալիս դուրս չգալ տներից և հյուրանոցներից։

  • Կիսվել: