հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Չինաստանն առաջին անգամ ուղեծիր է ուղարկել քաղաքացիական անձի

Չինաստանն առաջին անգամ ուղեծիր է ուղարկել քաղաքացիական անձի

Չինաստանը երեք տիեզերագնացների է ուղարկել իր «Տյանգուն» տիեզերակայան: «Շենժու-16» առաքելությունը մեկնարկել է Գոբի անապատում գտնվող մեկնարկային հարթակից այսօր առավոտյան, հայտնում է CNN-ը:

Երեք տիեզերագնացները կփոխարինեն չինական տիեզերակայանում գտնվող «Շենժու-15»-ի անձնակազմին, որն ուղեծրում է գտնվում նոյեմբերից: Նոր անձնակազմը տիեզերակայանում կանցկացնի 5 ամիս:

«Շենժու-16»-ի երեք անդամներից մեկը՝ Գուին, պրոֆեսոր է Չինաստանի Բեյհանի համալսարանի օդագնացության ինստիտուտում: Նա կգործարկի օգտակար բեռներ տիեզերական փորձերի համար, իսկ մյուս տիեզերագնացները կկառավարեն տիեզերանավը և տեխնիկական փորձարկումներ կիրականացնեն:

Չինաստանը «Տյանգուն» տիեզերակայանի կառուցման հիմնական աշխատանքն ավարտել է անցյալ տարի: Ակնկալվում է, որ տիեզերակայանը կգործի և տիեզերագնացների «կհյուրընկալի» առնվազն մեկ տասնամյակ:

 

  • Կիսվել: