հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Չինաստանն ապրելու համար հարմար մոլորակներ կփնտրի

Չինաստանը 2030 թվականին կսկսի Մին ծրագրի իրականացումը, որի նպատակն է՝ արևային համակարգից դուրս տարածք ուսումնասիրել ու կյանքի համար հարմար մոլորակներ գտնել, ասել է Օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների չինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Յուան Ցզեն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ցզեն ասել է. «Այս նախագիծը կլինի Չինաստանի հիմնարար հետազոտության հաջորդ առաջընթացը»:

Նրա խոսքով՝ այդ նպատակների համար նախատեսվում է գործարկել մի քանի թռչող սարքեր, որոնք հագեցած են աստղադիտակներով, ինֆրակարմիր ցուցիչներով և այլ գործիքներով, որոնց միջոցով հնարավոր կլինի դիտարկել արտաքին տարածքը:

Նշվում է, որ գիտնականները հիմնականում կենտրոնանալու են ջրի որոնման և ջերմաստիճանի պայմանների չափման վրա, այսինքն՝ այն պայմանների որոնման վրա, որոնք երաշխավորում են մարդկանց, կենդանիների, բույսերի, միջատների և միկրոօրգանիզմների գոյատևումը:

  • Կիսվել: