չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Չինաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ կձախողվի. Յան Ցզեչի

Չինաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ կձախողվի. Յան Ցզեչի

Այսօրև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին հայտարարել է, որ Չինաստանի վրա ճնշում գործադրելու եւ նրա ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ կձախողվի։

Նրա խոսքով՝ Սինցզյանի, Տիբեթի եւ Հոնկոնգի հարցերը ներկայացնում են չինական կողմի ՛՛կարեւորագույն շահերը՛՛։

՛՛Դա Չինաստանի ներքին գործն է, որն արտաքին միջամտություն չի հանդուրժի։ Այդ պատրվակով Չինաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ կձախողվի՛՛,-ասել է Յան Ցզեչին:

Նա նաեւ հավելել է. ՛՛Երկու կողմերը պետք է դասեր քաղեն պատմությունից, հավատարիմ մնան փոխադարձ հարգանքի սկզբունքին, եւ, հետեւելով խաղաղ գոյակցության հիմնարար գծին, բաց չթողնեն փոխշահավետ համագործակցության հնարավորությունը՛՛:

 

  • Կիսվել: