շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Չինաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

Չինաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, որտեղ հանդիպում կանցկացնի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Նրան կընդունի նաև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Լի Ցյանն այցելում է Ռուսաստան Միշուստինի հրավերով:

Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կողմերը կքննարկեն համապարփակ գործընկերության զարգացման հեռանկարները, ուշադրություն կդարձնեն համագործակցության ընդլայնմանն էներգետիկայի բնագավառում, ավտոմոբիլային ճյուղում և այլ ոլորտներում, ինչպես նաև կստորագրեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: