հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Չինաստանի իշխանությունները մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդայն 23 107 դեպք են արձանագրել

Չինաստանի իշխանությունները մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդայն 23 107 դեպք են արձանագրել

Չինաստանի իշխանություններն անցյալ օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային 23 107 դեպք: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ ապրիլի 7-ին հրապարակված հայտարարության մեջ:

Ապրիլի 6-ին իշխանությունները հայտնել էին ախտահարման 20 614 դեպքի մասին: Վերջին օրը հայտնաբերված 1 323 վարակվածների մոտ հաստատված են COVID-19-ի ախտանիշեր (բարձր ջերմություն, հազ, տկարություն): Նրանցից 39 մարդ ՉԺՀ է ժամանել արտասահմանից, 1 284 դեպք հայտնաբերվել է երկրի ներսում: Ախտահարվածների ամենամեծ թիվ է արձանագրվել Ցզիլինի հյուսիս - արեւելյան նահանգում (890) եւ Շանհայում (322): Մնացած 21 784 հոգին հիվանդության անախտանիշ կրողներ են, նրանցից 73-ը ժամանել է արտասահմանից: 21 711 նման դեպք է հայտնաբերվել երկրի ներսում:

Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 160,1 հազար հաստատված դեպք (ՉԺՀ-ի իշխանությունները վիճակագրության մեջ չեն ներառում անախտանիշ հիվանդների տվյալները): Մահացու վախճանների թիվը կազմում է 4 638: Երկրում համաճարակային իրադրությունը մնում է բարդ: Անցած ամսին կորոնավիրուսով վարակման տեղային դեպքեր են հայտնաբերվել Չինաստանի 31 վարչա-տարածքային միավորներից (նահանգի, կենտրոնական ենթակայության քաղաքի կամ ինքնավար շրջանի մակարդակով)  29-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: