ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Չեխիայում կտուգանեն առանց պաշտպանիչ դիմակի փողոց դուրս եկողներին

Չեխիայում կտուգանեն առանց պաշտպանիչ դիմակի փողոց դուրս եկողներին

Այսօր մի շարք չեխական քաղաքներում գրանցվել են առանց պաշտպանիչ դիմակների փողոց դուրս եկող մարդկանց խոշոր չափերով տուգանելու դեպքեր, լրագրողներին հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Տոմաշ Կուրտան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ երկուշաբթի օրվանից համազգային կարանտին սահմանելու հետ կապված՝ կառավարությունը խորհուրդ է տվել համաքաղաքացիներին առանց խիստ անհրաժեշտության դուրս չգալ տնից, իսկ փողոցում պարտադիր պաշտպանիչ դիմակ կրել։ COVID-19 կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում այդ եւ այլ հրահանգները խախտելու համար տուգանքը կարող է հասնել 3 մլն կրոնի՝ (մոտ 130 000 դոլար)։

«Դեչինա քաղաքում երկու տղամարդու շաբաթ օրը 10 000-ական կրոնի (մոտ 430 դոլար) չափով տուգանել են այն բանի համար, որ նրանք փողոցում առանց պարտադիր պաշտպանիչ դիմակի են եղել։ Եւս մեկ տղամարդ նույն բանի համար եւ նույն չափով տուգանվել է Մլադա Բոլեսլավա քաղաքում։ Նա դիմակ չի ունեցել եւ ալկոհոլ է խմել ռեստորաններից մեկի տաղավարում»,- ասել է Կուրտան։

Նշենք, որ COVID-19-ով վարակվածների թիվը Չեխիայում շաբաթ օրը հասել է 925-ի, նրանցից 5-ը ծանր վիճակում են։ Մահվան դեպք դեռեւս չի եղել։ Շաբաթ օրը նաեւ Պրահայի հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից բուժված հինգերորդ պացիենտը։

  • Կիսվել: