ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չավուշօղլուն ու Բլինքենը քննարկել են Վաշինգտոնից F-16 ինքնաթիռների ձեռքբերման գործընթացը

Չավուշօղլուն ու Բլինքենը քննարկել են Վաշինգտոնից F-16 ինքնաթիռների ձեռքբերման գործընթացը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Վաշինգտոնից F-16 ինքնաթիռների ձեռքբերման գործընթացը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք հնարավորություն ունեցանք բանակցություններ վարել Բլինքենի հետ, որի ընթացքում քննարկեցինք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, անդրադարձանք նաև F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, բացատրեցինք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Շվեդիան, որպեսզի Թուրքիան հաստատի ՆԱՏՕ-ին անդամակցության Ստոկհոլմի հայցը՛՛:

Հիշեցնենք, որ թուրքական Anadolu-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հերքել է այն պնդումները, թե սկանդինավյան երկիրը կատարել է բոլոր պարտավորությունները, և այժմ հերթը հասել է Անկարային։ ՛՛Թուրքական կողմի չափանիշներն ու պահանջները հայտնի են։ Մենք դեռ չենք հասել ցանկալի մակարդակին։ Գործընթացն առաջ կշարժվի Ստոկհոլմի յուրաքանչյուր նոր քայլով՛՛,-նշել է Քալընը:

  • Կիսվել: